• +374 10 520268


    unitrans@netsys.am

    Որ ուղղություններով են տեղափոխվում բեռները

    F.A.Q No Comments on Որ ուղղություններով են տեղափոխվում բեռները

    Հիմնադրման օրվանից Յունիտրանս-ը ստեղծում է իր հավատարիմ գործընկերների հուսալի ցանցը: Այդ ցանցի շնորհիվ Յունիտրանս-ը կարող է իրականացնել բեռնափոխադրումներ աշխարհի ցանկացած երկրների միջև ցանկացած ուղղություններով:

     

    Ի լրացում դրան, Յունիտրանս-ը ունի արդեն մշակված ուղիներ իր ստանդարտ ծառայությունների համար.

     

    Հավաքական բեռնափոխադրումներ Եվրոպայից Հավաքման կետեր. Գերմանիա, Չեխիա, Բուլղարիա

     

    Ուղղությունները.

    1.    ԵՄ-Թուրքիա-Վրաստան-Հայաստան (ցամաքային)

    2.    ԵՄ-Վրաստան-Հայաստան (Սևծովյան լաստանավով)

    3.   ԵՄ-Ուկրաինա-Ռուսաստան-Վրաստան-Հայաստան (ցամաքային)

    4.   ԵՄ-Ուկրաինա-Վրաստան-Հայաստան (Սևծովյան լաստանավով)

    Հավաքական բեռնափոխադրումներ Հս. կամ Հվ. Ամերիկայից, Ավստրալիայից, Աֆրիկայից և Ասիայից Հավաքման կետեր. Չինաստանի, ԵՄ և հարակից երկրների նավահանգիստներ և օդանավակայաններ

     

    Ուղղությունները.

    1.      Հս. կամ Հվ. Ամերիկա/ Ավստրալիա/ Աֆրիկա /Ասիա-ԵՄ նավահանգիստ-ԵՄ-Թուրքիա-Վրաստան-Հայաստան (խմբավորված)

    2.      Հս. կամ Հվ. Ամերիկա/ Ավստրալիա/ Աֆրիկա /Ասիա- հարակից երկրների նավահանգիստներ-Հայաստան (բեռնախցիկով)

    3.      Հս. կամ Հվ. Ամերիկա/ Ավստրալիա/ Աֆրիկա /Ասիա- հարակից երկրների նավահանգիստներ-Հայաստան (խմբավորված)

    4.      Հս. կամ Հվ. Ամերիկա/ Ավստրալիա/ Աֆրիկա /Ասիա-ԵՄ օդանավակայան-ԵՄ-Թուրքիա-Վրաստան-Հայաստան (խմբավորված)

    Ծովային ամբողջական փոխադրումներ Հս. կամ Հվ. Ամերիկա/ Ավստրալիա/ Աֆրիկա /Ասիա/ ԵՄ- հարակից երկրների նավահանգիստներ-Հայաստան (բեռնախցիկով)

    Ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ բեռը արտահանելու համար

    F.A.Q No Comments on Ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ բեռը արտահանելու համար

    Մաքսային ձևակերպումների նպատակով սովորաբար անհրաժեշտ է լինում ուղարկողի և ստացողի միջև պայմանագիր:

    Որպես բեռը ուղեկցող փաստաթղթեր են համարվում սովորաբար 3 բնօրինակ հաշիվ-ապրանքագրերը և անհրաժեշտ բնօրինակ սերտիֆիկատները:
    Սերտիֆիկատները կարող են լինել Ծագման, Համապատասխանության, Ֆիտո-սանիտարական, Սննդի անվտանգության, Վետերինար, Չափագիտության ազգային ինստիտուտի և այլն՝ կապված արտահանվող բեռի տեսակից: Եթե բեռը արտահանվում է փայտի տուփով կամ պալետով, կարող է պահաջվել փաթեթավորման ֆումիգացիա՝ կախված նշանակման երկրից:

    Փաթեթավորման թերթիկը ոչ պարտադիր, բայց խրախուսվող փաստաթուղթ է:

    Վերոնշյալ փաստաթղթերի հիման վրա լրացվում են ավտոբեռնագիրը և TIR Carnet գրքույկը (եթե անհրաժեշտ է), որոնք ուղեկցում են բեռը հաշիվ-ապրանքագրերի և սերտիֆիկատների հետ միասին:

    Ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ բեռը ներմուծելու համար

    F.A.Q No Comments on Ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ բեռը ներմուծելու համար

    Որպես բեռը ուղեկցող փաստաթղթեր են համարվում սովորաբար 3 բնօրինակ հաշիվ-ապրանքագրերը և անհրաժեշտ բնօրինակ սերտիֆիկատները:
    Սերտիֆիկատները կարող են լինել Ծագման, Համապատասխանության, Ֆիտո-սանիտարական, Սննդի անվտանգության, Վետերինար, Չափագիտության ազգային ինստիտուտի և այլն՝ կապված ներմուծվող բեռի տեսակից:

    Փաթեթավորման թերթիկը ոչ պարտադիր, բայց խրախուսվող փաստաթուղթ է:

    Վերոնշյալ փաստաթղթերի հիման վրա լրացվում են ավտոբեռնագիրը և TIR Carnet գրքույկը (եթե անհրաժեշտ է), որոնք ուղեկցում են բեռը հաշիվ-ապրանքագրերի և սերտիֆիկատների հետ միասին:

    Փաստաթղթերի լեգալիզացիա չի պահանջվում:

    Ինչպիսի՞ն է տարբերությունը բեռնափոխադրման միջոցների միջև

    F.A.Q No Comments on Ինչպիսի՞ն է տարբերությունը բեռնափոխադրման միջոցների միջև
    Բեռնափոխադրման միջոց* Համեմատական առավելությունները Թույլ կողմերը
    Օդային բ/փոխադրում Կարճ բեռնափոխադրման ժամկետ Բարձր արժեք

    Բեռների կուտակումներ օդակայաններում

    Վտանգավոր բեռների փոխադրման հետ կապված սահմանափակումներ

    Բեռնատար ա/մեքենայով փոխադրում Սովորաբար՝ միջին բեռնափոխադրման ժամկետ

    Միջին արժեք

    Ձևակերպումների  պահանջների հաճախ փոփոխություններ տարանցիկ երկրներում
    Ծովային բ/փոխադրում Ցածր արժեք Երկար բեռնափոխադրման ժամկետ

    Վտանգավոր բեռների փոխադրման հետ կապված սահմանափակումներ

    * Երկաթգծային փոխադրումները ունեն սահմանափակ հնարավորություններ Հայաստանում

     

    Որոշ հարցեր բեռնափոխադրումների վերաբերյալ

    Նորություններ No Comments on Որոշ հարցեր բեռնափոխադրումների վերաբերյալ

               Սկսած անկախացումից 1991 թվականին բեռնափոխադրումը դեպի Հայաստան ու Հայաստանից դուրս դարձավ խրթին: Առաջնահերթ պատճառը կարելի է համարել Ադրբեջանի և Թուրքիայի կողմից շրջափակումը, ապա նաև Իրանի վրա դրված միջազգային սանկցիաները: Այս ամենը հանգեցրեց մի կողմից Հայաստանի բեռնափոխադրումների ծավալի կրճատմանը՝ տնտեսության անկման պատճառով, իսկ մյուս կողմից (որպես հետևանք)՝ բեռնափոխադրման արժեքի աճի: Իսկ դա իր հերթին հանգեցրեց փոխադրման ժամկետի երկարացմանը՝ համեմատած հարևան երկրների հետ, այսպիսով կազմելով փակ շրջան:

     

    Անդրադառնալով ավիափոխադրումներին՝ նշենք, որ դա բեռնափոխադրման ամենաթանկ տեսակն է, բայց ունի մեծ առավելություն՝ բեռնափոխադրման կարճ ժամկետ, որը 1-2 օր է կազմում աշխարհի տարբեր երկրների համար: Հայաստանյան առաքումները կատարվում են մի քանի ավիաուղիների՝ հիմնականում ուղևորային օդանավերով, ինչի պատճառով հաճախ ուշացումներ են տեղի ունենում, քանի որ գերակայությունը մշտապես տրվում է ուղեբեռներին: Բացի դրանից, մի կողմից թռիչքների առկա հաճախականությունը և ուղղությունները չեն կարող բավարարել բեռնափոխադրման պահանջարկը, իսկ մյուս կողմից ուղևորային օդանավերը ծավալուն և վտանգավոր բեռների տեղափոխման սահմանափակումներ ունեն:

     

              Ծովային բեռնափոխադրումներում, որոնք ամենամատչելի բեռնափոխադրման միջոցն են, Հայաստանը սահմանափակված է Վրաստանի Փոթիի և Բաթումիի նավահանգիստներով, քանի դեռ գործում են Իրանի վրա դրված սանկցիաները: Այս նավահանգիստներն ունեն հասանելիության և տարողունակության բնական սահմանափակումներ, հետևաբար ուշացումները սովորական երևույթ են այստեղ: Ավելին. առկա երկաթգծային հաղորդակցությունը (որը սովորաբար համարվում է ամենաէժան ցամաքային փոխադրման միջոց) նշված նավահանգիստների և Երևանի միջև չի կարող էականորեն նվազեցնել բեռնափոխադրման ծախսերը և մոտավորապես համարժեք է բեռնատար ավտոմեքենաներով այլընտրանքային փոխադրումներին:

     

              Բեռնատար ավտոմեքենաներով փոխադրումը համեմատաբար արդյունավետ է ժամանակի և փոխադրման ժամկետի ցուցանիշներով, մասնավորապես դա այդպես է Յունիտրանս միջազգային բեռնափոխադրող ընկերության փորձի համաձայն: Բեռնատար ավտոմեքենաներով փոխադրումը սպասարկում է Հայաստանի առևտրային ուղիների մեծ մասը՝ Եվրոպան, ԱՊՀ արևմտյան և կենտրոնական մասերը և Իրանը: Սակայն, հաշվի առելով այս բեռնափոխադրման տեսակի առանձնահատկությունները (վառելիքի համեմատական բարձր սպառումը, կախվածությունը եղանակային պայմաններից, կախվածությունը միջազգային հարաբերությունների և տրանսպորտային կարգավորումների փոփոխություններից և այլն)՝ այն չի կարող համարվել որպես փրկություն:

     

     

    2015 թվականի հունվարից Հայաստանն անդամակցում է ԵՏՄ-ին, և ԵՏՄ անդամ-երկրների միջև առևտրի աճ է ակնկալվում: Սակայն բեռնափոխադրումները ԵՏՄ-ում, որոնք սպասարկում են առևտուրը, որոշ առումներով փաստացի ավելի են բարդացել՝ ստորև նկարագրվածի համաձայն:

     

    Ուղիղ բեռնափոխադրումը ԵՏՄ երկրների միջև հնարավոր է օդային տրանսպորտով: Սակայն ԵՏՄ-ի օդանավակայանների տարանցումով փոխադրումները դեպի Հայաստան առնվազն 3-5 օրվա ուշացում են ունենում՝ լրացուցիչ թղթաբանության պատճառով՝ ըստ պահանջվող ԵՏՄ տարանցիկ կարգավորման:

     

    Բեռնափոխադրման այլ տեսակը ԵՏՄ-ի և Հայաստանի միջև, անշուշտ, բեռնատար ավտոմեքենաներով փոխադրումներն են, որոնք տարանցմամբ են կատարվում Վրաստանի տարածքով: Այս նպատակով ԵՏՄ-Վրաստան սահմանին կատարվում է մաքսային տարանցիկ հայտարարագրում: Հայտարարագրերը պատրաստվում են մաքսավորների կողմից, և հաճախ ունենում են սխալմունքներ, որոնք ազդում են Հայաստանում բեռը ստացողների հետագա հարկային հաշվետվությունների վրա:

     

    Ավելին. բեռնատարները պետք է գրանցված լինեն ԵՏՄ անդամ երկրում; ԵՏՄ-ի տարածքում բեռնափոխադրումները ոչ ԵՏՄ մեքենաներով ենթակա են լրացուցիչ վճարների և երբեմն գործնականում դառնում են նույնիսկ անհնար: Դա արհեստականորեն սահմանափակում է ծառայության առաջարկի շուկան, ինչը, ըստ սահմանման, բերում է շուկայի անարդյունավետությանը:

     

    Նաև գործում են վկայագրման ԵՏՄ պահանջները, որոնք շատ ավելի խրթին են, քան Հայաստանի՝ ԵՏՄ-ի անդամակցությանը նախորդող ժամանակաշրջանում գործող կարգավորումը: Այդ վկայագրերից են Ծագման վկայագրերը, Համապատասխանության վկայագրերը և հայտարարագրերը, Փորձագիտական եզրակացությունները, Անվտանգության վկայագրերը և հայտարարագրերը և այլն: Չնայած այն փաստին, որ դրանք վերաբերում են փոխադրվող բեռին, սակայն դրանք անուղղակիորեն ազդում են բեռնափոխադրման ընթացքի վրա՝ ստեղծելով ռիսկեր և ուշացումներ: Իսկ որքան երկար է բեռնափոխադրման ժամկետը, այնքան մեծ է նաև բեռնափոխադրման արժեքը:

     

    Եվ վերջապես մեկ այլ փաստ. միջազգային բեռնափոխադրումները ԵՏՄ երկրների միջև առաջարկվում են հարկվել ավելացված արժեքով Հայաստանի համար, ինչը բեռնափոխադրման արժեքը կբարձրացնի 20 տոկոսով:

     

     

    Ամփոփելով նշենք, որ բեռնափոխադրումը ԵՏՄ երկրների միջև 2015 թվականին Հայաստանի համար նոր խնդիրներ և դժվարություններ է ստեղծում: Եվ առաջընթացը կարող է հնարավոր լինել պետական մարմինների հետ շարունակական քննարկումների, նոր հնարավորությունների անընդմեջ բացահայտումների և նոր լուծումների իրագործման ընթացքում, որոնք հանգեցնում են բեռնափոխադրման ժամկետի կրճատմանը և բեռնափոխադրման արժեքի զգալի նվազեցմանը:

     

     

    09.07.2015թ.

     

    Հեղինե Արմենյան

    Բիզնեսի զարգացման մենեջեր

    “Յունիտրանս” ՍՊԸ միջազգային բեռնափոխադրող ընկերություն

    Յունիտրանս. նոր ծառայությունները

    Նորություններ No Comments on Յունիտրանս. նոր ծառայությունները

    Յունիտրանս. նոր ծառայություններ

     

    1995թ.-ին հիմնադրման պահից Յունիտրանսը անընդհատ աշխատել է հավաքական բեռնափոխադրումների զարգացման վրա, որը կարելի է պայմանականորեն բաժանել հետևյալ փուլերի`

     

    1-ին փուլ

     

    ՄԵՔԵՆԱՅՈՎ ՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐ ԵՎՐՈՊԱՅԻՑ

    Սկզբնական ծառայություն Ի սկզբանե Յունիտրանս-ը սկսեց իր պարբերական հավաքական փոխադրումները ա/մեքենայով Եվրոպայից՝  աստիճանաբար կրճատելով փոխադրման ժամկերը և նվազեցնելով գները:
    Նոր մշակած ծառայություն Ի լրացում, Յունիտրանս-ը սկսեց պարբերական հավաքական արտահանումներ բոլոր եվրոպական երկրներ:

     

    Դա առանձնահատուկ ծառայություն է Հայաստանի համար և շատ լավ հնարավորություն համեմատաբար ցածր գներով ամսական մեկ կամ երկու անգամ փոքրածավալ բեռներ Եվրոպա արտահանելու համար:

    2-րդ փուլ

     

    ԾՈՎԱՅԻՆ ՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐ

    Սկզբնական ծառայություն Յունիտրան-ը մշակել էր հավաքական ծովային փոխադրումներ Ասիայից: համակցման կետեր ընտրվել էին Չինաստանի հիմնական նավահանգիստները:
    Նոր մշակած ծառայություն Այժմ հուսալի գործընկերոջ հետ միասին նոր հնարավորություն է ստեղծվել ամբողջական և հավաքական բեռների պարբերաբար փոխադրումների համար Դուբայից, ՄԱԷ – բիզնեսի և տրանսպորտային խոշոր հանգույցից – և, եթե անհրաժեշտ է, առաջարկվում է նաև մաքսային ձևակերպումներ:

     

    Յունիտրաս-ի ծովային փոխադրումներում այս ամենը կարող է դարձնել Դուբայը երկրորդ այլընտրանքային[1] նավահանգիստ ի լրացում Համբուրգ նավահանգստի, որը արդեն օգտագործվում է Յունիտրաս-ի կողմից որպես ամբողջ աշխարհից փոքրածավալ բեռների համակցման կենտրոն:

    3-րդ փուլ

    ՄԵՔԵՆԱՅՈՎ ՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐ ՌՈՒՍԱՍՏԱՆԻՑ

    Այժմ, ԵՏՄ[2]-ում Հայաստանի անդամակցության հետ, զգալիորեն աճել է բեռների փոխադրման պահանջարկը Ռուսաստանից և դեպի Ռուսաստան: Համաձայն դրա Յունիտրանս-ը մշակել է նոր նախագծեր զարգացնելու և՛ ամբողջական , և՛ հավաքական բեռների փոխադրումը Ռուսաստանից:

     

    Ռուսաստանի տարբեր տրանսպորտային հանգույցներում, ինչպիսին են Մոսկվան, Ս.Պետերբուրգը, Դոնի Ռոստովը, Նովոռոսիյսկը և Պյատիգորսկը, բեռների պարբերական համակցումներ կատարելու համար կնքվել են հատուկ պայմանագրեր հուսալի ռուս գործընկերների հետ: Նաև հնարավոր է դարձել առաջարկել Ռուսաստանում մաքսային ձևակերպումներ, ինչը միշտ թույլ տեղ է եղել Ռուսաստանի լոգիստիկայում:

     

               Ամփոփելով  կարելի է նշել, որ առաջընթացը հնարավոր է նոր հնարավորությունների և լուծումների հետևողական և շարունակաբար հետազոտմամբ և կիրառմամբ: Յունիտրանսի համար դա նշանակում է առկա տարբերակների զարգացում և նոր տարբերակների մշակում՝ սատարելով Հայաստանի բիզնեսը ավելի սեղմ բեռնափոխադրման ժամկետներով  և զգալիորնեն նվազեցված բեռնափոխադրման արժեքներով:

     

    [1] Փոթի, Վրաստան և Բ.Աբբաս, Իրան նավահանգիստները համարվում են Հայաստանը սպասարկող հիմնական նավահանգիստներ

    [2] Եվրասիական Տնտեսական Միություն