F.A.Q
Յունիտրանս-ը Հայաստանյան ամենահին ու ամենափորձառու բեռնափոխադրող ընկերություններից է, որը սկսել է իր գործունեությունը Հայաստանում գրեթե նրա անկախացման պահից:
Ընկերության հիմնական գաղափարախոսությունն է ապահովել հաճախորդներին բարձրակարգ ծառայություններով շուկայականից ցածր գներով: Այս մոտեցումը, համատեղված գործարարական էթիկայի և ազնվության սկզբունքների հետ, հնարավորություն տվեց ընկերության հետևողական զարգացմանը տրանսպորտային ծառայությունների ողջ ոլորտում:
2005թ. փետրվարին Յունիտրանս-ը առաջինն էր հայկական բեռնափոխադրող ընկերությունննից, որը ստացավ ISO 9001:2000 վկայագիրը հեղինակավոր SGS կազմակերպության կողմից:
Յունիտրանս-ը իրականացնում է բեռնափոխադրումներ բոլոր ուղղություններով և միջոցներով և հայտնի է շաբաթական հավաքական բեռնափոխադրումներով Եվրոպայից և Ասիայից:
Ընկերության առավելություններից է §դռնից դուռ¦ բեռնափոխադրման ծառայության ամբողջական փաթեթը, որը ընդգրկում է փաթեթավորումը, ապահովագրությունը, ներքին բեռնափոխադրումը, մաքսային ձևակերպումները, պահեստավորումը և բարձում-բեռնաթափումը:
Արդեն 20 տարուց ավելի է, ինչ Յունիտրանս-ը ակտիվորեն զարգացնում է իր ծառայությունները բեռների տեղափոխման ոլորտում ողջ աշխարհով մեկ՝ առաջարկելով §դռնից-դուռ¦ բեռնափոխադրումների ծառայությունների ամբողջ փաթեթը, ներառյալ փաթեթավորումը, ապահովագրությունը, ներքին բեռնափոխադրումները, մաքսային ձևակերպումները, պահեստավորումը և բարձում-բեռնաթափումը:
Մենք առաջարկում ենք մեր հաճախորդներին.
Հիմնական ծառայությունները.
- Բեռնատար մեքենայով փոխադրումներ (ամբողջական մեքենա, հավաքական մեքենա, սառնարան-մեքենա)
- Օդային փոխադրումներ
- Ծովային փոխադրումներ (ամբողջական բեռնախցիկ, հավաքական բեռնախցիկ, սառնարան-բեռնախցիկ, ծավալային բեռներ, ռո-ռո բեռներ)
- Երկաթգծային փոխադրումներ
- Գեր-ծանր և մեծ եզրաչափերով բեռների փոխադրում
Լրացուցիչ ծառայությունները
- Փաթեթավորում
- Ապահովագրություն
- Մաքսային ձևակերպումներ
- Ներքին բեռնափոխադրումներ
- Բարձում-բեռնաթափում
- Պահեստավորում
Այլ ծառայությունները.
- Տեղում աշխատանքների կառավարում
- Բանակցություններ երրորդ կողմի հետ հաճախորդի անունից
- Խորհրդատվություն
- Տեխնիկական խորհրդատվություն
Մենք ուրախ կլինենք պատասխանել Ձեր ցանկացած հարցմանը և հարցերին մեր կայքում բերված կոնտակտներով և անհամբեր սպասում ենք մեր համագործակցությանը
Հաշվարկվում է բեռի ծավալային քաշը (ըստ ստորև բերվող աղյուսակի) և համեմատվում բեռի ֆիզիկական քաշի հետ: Այնուհետև առավելագույն մեծությունը բազմապատկվում է գնային գործակցի հետ, որի արդյունքը բուն բեռնափոխադրման արժեքն է:
Բեռների ծավալի և քաշի հարաբերակցությունը | ||
Բեռնափոխադրման տեսակը | Ծավալ, խ.մ. | Քաշ, կգ |
Ծովային բ/փոխադրում | 1 = | 1000 |
Օդային բ/փոխադրում | 1 = | 167 |
Բեռնատար ա/մեքենայով փոխադրում | 1 = | 333 |
Այդ արժեքին գումարվում են տարբեր հավելավճարներ՝ կախված բեռնափոխադրման տեսակից: Վերջնական հանրագումարը և կազմում է վերջնական բեռնափոխադրման գինը: Այն կարող է վավեր լինել մեկ շաբաթից մինչև մեկ տարի ժամկետով՝ կախված ծառայության տեսակից:
Բեռնափոխադրման միջոց | Միջին բեռնափոխադրման ժամկետը ոչ-ձմեռային սեզոնին, օր | Նշումներ |
Օդային բ/փոխադրում | 1-13 | կախված ուղղությունից |
Բեռնատար ա/մեքենայով փոխադրում | 5-143-62-4 | ամբողջական մեքենա, օրինակ՝ԵՄՌուսաստան, Մոսկովյան շրջանԹուրքիա |
7-217-254-8 | հավաքական մեքենա, օրինակ՝ԵՄՌուսաստան, Մոսկովյան շրջանԹուրքիա | |
Ծովային բ/փոխադրում | 25-65 | ամբողջական բեռնախցիկ՝ կախված ուղղությունից |
35-60 | հավաքական բեռնախցիկ՝ կախված ուղղությունից | |
Երկաթգծային բ/փոխադրում | 2-5 | Փոթի-Երևան |
Բեռի վնասի կամ կորստի հայտնաբերման պես անհրաժեշտ է համապատասխան նշումներ կատարել բեռնագրի վրա Յունիտրանս-ի ներկայացուցչի հետ համատեղ, ապա ներկայացնել Յունիտրանս-ին հայտ՝ կցելով բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը:
Ավելի մանրամասն տեղեկություններ ստանալու համար կարող եք կապվել մեր հեռախոսահամարներով:
Առաջին հարցումը.
կայքում բերված կոնտակտների ցանկի համաձայն
Երկրորդ հարցումը.
ավելացնելով unitrans@arminco.com, ինչպես նաև ըստ հարցման բնույթի ստորև նշված կոնտակտներից որևէ մեկը.
- գնային և բեռնափոխադրումը պատվիրելու հարցերով. Մ. Արզումանյան mosik@unitrans.am
- բեռնափոխադրումների ընթացքի վերաբերյալ. Հ. Արմենյան heghine@unitrans.am
- ֆինանսական հարցերով. Ֆ. Զաքարյան frida@unitrans.am
Երրորդ հարցումը.
ավելացնելով ընկերության գործադիր տնօրենին. Մ. Արզումանյանին mosik@unitrans.am
Հիմնադրման օրվանից Յունիտրանս-ը ստեղծում է իր հավատարիմ գործընկերների հուսալի ցանցը: Այդ ցանցի շնորհիվ Յունիտրանս-ը կարող է իրականացնել բեռնափոխադրումներ աշխարհի ցանկացած երկրների միջև ցանկացած ուղղություններով:
Ի լրացում դրան, Յունիտրանս-ը ունի արդեն մշակված ուղիներ իր ստանդարտ ծառայությունների համար.
Հավաքական բեռնափոխադրումներ Եվրոպայից | Հավաքման կետեր. Գերմանիա, Չեխիա, ԲուլղարիաՈւղղությունները.1. ԵՄ-Թուրքիա-Վրաստան-Հայաստան (ցամաքային)
2. ԵՄ-Վրաստան-Հայաստան (Սևծովյան լաստանավով) 3. ԵՄ-Ուկրաինա-Ռուսաստան-Վրաստան-Հայաստան (ցամաքային) 4. ԵՄ-Ուկրաինա-Վրաստան-Հայաստան (Սևծովյան լաստանավով) |
Հավաքական բեռնափոխադրումներ Հս. կամ Հվ. Ամերիկայից, Ավստրալիայից, Աֆրիկայից և Ասիայից | Հավաքման կետեր. Չինաստանի, ԵՄ և հարակից երկրների նավահանգիստներ և օդանավակայաններՈւղղությունները.1. Հս. կամ Հվ. Ամերիկա/ Ավստրալիա/ Աֆրիկա /Ասիա-ԵՄ նավահանգիստ-ԵՄ-Թուրքիա-Վրաստան-Հայաստան (խմբավորված)
2. Հս. կամ Հվ. Ամերիկա/ Ավստրալիա/ Աֆրիկա /Ասիա- հարակից երկրների նավահանգիստներ-Հայաստան (բեռնախցիկով) 3. Հս. կամ Հվ. Ամերիկա/ Ավստրալիա/ Աֆրիկա /Ասիա- հարակից երկրների նավահանգիստներ-Հայաստան (խմբավորված) 4. Հս. կամ Հվ. Ամերիկա/ Ավստրալիա/ Աֆրիկա /Ասիա-ԵՄ օդանավակայան-ԵՄ-Թուրքիա-Վրաստան-Հայաստան (խմբավորված) |
Ծովային ամբողջական փոխադրումներ | Հս. կամ Հվ. Ամերիկա/ Ավստրալիա/ Աֆրիկա /Ասիա/ ԵՄ- հարակից երկրների նավահանգիստներ-Հայաստան (բեռնախցիկով) |
Մաքսային ձևակերպումների նպատակով սովորաբար անհրաժեշտ է լինում ուղարկողի և ստացողի միջև պայմանագիր:
Որպես բեռը ուղեկցող փաստաթղթեր են համարվում սովորաբար 3 բնօրինակ հաշիվ-ապրանքագրերը և անհրաժեշտ բնօրինակ սերտիֆիկատները:
Սերտիֆիկատները կարող են լինել Ծագման, Համապատասխանության, Ֆիտո-սանիտարական, Սննդի անվտանգության, Վետերինար, Չափագիտության ազգային ինստիտուտի և այլն՝ կապված արտահանվող բեռի տեսակից: Եթե բեռը արտահանվում է փայտի տուփով կամ պալետով, կարող է պահաջվել փաթեթավորման ֆումիգացիա՝ կախված նշանակման երկրից:
Փաթեթավորման թերթիկը ոչ պարտադիր, բայց խրախուսվող փաստաթուղթ է:
Վերոնշյալ փաստաթղթերի հիման վրա լրացվում են ավտոբեռնագիրը և TIR Carnet գրքույկը (եթե անհրաժեշտ է), որոնք ուղեկցում են բեռը հաշիվ-ապրանքագրերի և սերտիֆիկատների հետ միասին:
Որպես բեռը ուղեկցող փաստաթղթեր են համարվում սովորաբար 3 բնօրինակ հաշիվ-ապրանքագրերը և անհրաժեշտ բնօրինակ սերտիֆիկատները:
Սերտիֆիկատները կարող են լինել Ծագման, Համապատասխանության, Ֆիտո-սանիտարական, Սննդի անվտանգության, Վետերինար, Չափագիտության ազգային ինստիտուտի և այլն՝ կապված ներմուծվող բեռի տեսակից:
Փաթեթավորման թերթիկը ոչ պարտադիր, բայց խրախուսվող փաստաթուղթ է:
Վերոնշյալ փաստաթղթերի հիման վրա լրացվում են ավտոբեռնագիրը և TIR Carnet գրքույկը (եթե անհրաժեշտ է), որոնք ուղեկցում են բեռը հաշիվ-ապրանքագրերի և սերտիֆիկատների հետ միասին:
Փաստաթղթերի լեգալիզացիա չի պահանջվում:
Բեռնափոխադրման միջոց* | Համեմատական առավելությունները | Թույլ կողմերը |
Օդային բ/փոխադրում | Կարճ բեռնափոխադրման ժամկետ | Բարձր արժեքԲեռների կուտակումներ օդակայաններումՎտանգավոր բեռների փոխադրման հետ կապված սահմանափակումներ |
Բեռնատար ա/մեքենայով փոխադրում | Սովորաբար՝ միջին բեռնափոխադրման ժամկետՄիջին արժեք | Ձևակերպումների պահանջների հաճախ փոփոխություններ տարանցիկ երկրներում |
Ծովային բ/փոխադրում | Ցածր արժեք | Երկար բեռնափոխադրման ժամկետՎտանգավոր բեռների փոխադրման հետ կապված սահմանափակումներ |
* Երկաթգծային փոխադրումները ունեն սահմանափակ հնարավորություններ Հայաստանում |