Ինչպե՞ս է հաշվարկվում բեռնափոխադրման արժեքը
Հաշվարկվում է բեռի ծավալային քաշը (ըստ ստորև բերվող աղյուսակի) և համեմատվում բեռի ֆիզիկական քաշի հետ: Այնուհետև առավելագույն մեծությունը բազմապատկվում է գնային գործակցի հետ, որի արդյունքը բուն բեռնափոխադրման արժեքն է:
| Բեռների ծավալի և քաշի հարաբերակցությունը | ||
| Բեռնափոխադրման տեսակը | Ծավալ, խ.մ. | Քաշ, կգ |
| Ծովային բ/փոխադրում | 1 = | 1000 |
| Օդային բ/փոխադրում | 1 = | 167 |
| Բեռնատար ա/մեքենայով փոխադրում | 1 = | 333 |
Այդ արժեքին գումարվում են տարբեր հավելավճարներ՝ կախված բեռնափոխադրման տեսակից: Վերջնական հանրագումարը և կազմում է վերջնական բեռնափոխադրման գինը: Այն կարող է վավեր լինել մեկ շաբաթից մինչև մեկ տարի ժամկետով՝ կախված ծառայության տեսակից:
