Պատմությունը
- “Յունիտրանս” միջազգային բեռնափոխադրող ընկերությունը գործում է Հայաստանում սկսած 1995 թվականից:
- Ընկերության բաժնետերերն են. պրն. Էդվին Պապոյանսը, պրն. Էրիկ Պապոյանսը և պրն. Մկրտիչ Արզումանյանը:
Ընկերության առաքելությունն է հաճախորդներին մատուցել բարձրակարգ ծառայություններ՝ շուկայականից ցածր գներով: Այս մոտեցումը, համատեղված գործարարական էթիկայի սկզբունքների հետ, ապահովեց “Յունիտրանս”-ի հետևողական ընդլայնումը տրանսպորտային ծառայությունների ոլորտում:
- 2000 թվականից “Յունիտրանս” ընկերությունը դարձավ DHL Danzas Air & Ocean (այժմ DHL Global Forwarding) ընկերության բացառիկ գործակալը Հայաստանում:
- 2005 թվականի փետրվարին “Յունիտրանս”-ն առաջին հայկական բեռնափոխադրող ընկերությունն էր, որը SGS հեղինակավոր կազմակերպության կողմից ստացավ ISO 9001:2000 վկայագիրը:
“Յունիտրանս”-ն իրականացնում է բեռնափոխադրումներ բոլոր ուղղություններով ցամաքային, օդային և ծովային միջոցներով և հայտնի է իր շաբաթական հավաքական բեռնափոխադրումներով Եվրոպայից և Ասիայից:
Ընկերության առավելություններից է “դռնից դուռ” բեռնափոխադրման ծառայության ամբողջական փաթեթը, որն ընդգրկում է փաթեթավորում, ապահովագրություն, մաքսային ձևակերպումներ, պահեստավորում և բարձում-բեռնաթափում: