Յունիտրանս. նոր ծառայությունները
Յունիտրանս. նոր ծառայություններ
1995թ.-ին հիմնադրման պահից Յունիտրանսը անընդհատ աշխատել է հավաքական բեռնափոխադրումների զարգացման վրա, որը կարելի է պայմանականորեն բաժանել հետևյալ փուլերի`
1-ին փուլ
ՄԵՔԵՆԱՅՈՎ ՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐ ԵՎՐՈՊԱՅԻՑ |
Սկզբնական ծառայություն | Ի սկզբանե Յունիտրանս-ը սկսեց իր պարբերական հավաքական փոխադրումները ա/մեքենայով Եվրոպայից՝ աստիճանաբար կրճատելով փոխադրման ժամկերը և նվազեցնելով գները: |
Նոր մշակած ծառայություն | Ի լրացում, Յունիտրանս-ը սկսեց պարբերական հավաքական արտահանումներ բոլոր եվրոպական երկրներ:
Դա առանձնահատուկ ծառայություն է Հայաստանի համար և շատ լավ հնարավորություն համեմատաբար ցածր գներով ամսական մեկ կամ երկու անգամ փոքրածավալ բեռներ Եվրոպա արտահանելու համար: |
|
2-րդ փուլ
ԾՈՎԱՅԻՆ ՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐ |
Սկզբնական ծառայություն | Յունիտրան-ը մշակել էր հավաքական ծովային փոխադրումներ Ասիայից: համակցման կետեր ընտրվել էին Չինաստանի հիմնական նավահանգիստները: |
Նոր մշակած ծառայություն | Այժմ հուսալի գործընկերոջ հետ միասին նոր հնարավորություն է ստեղծվել ամբողջական և հավաքական բեռների պարբերաբար փոխադրումների համար Դուբայից, ՄԱԷ – բիզնեսի և տրանսպորտային խոշոր հանգույցից – և, եթե անհրաժեշտ է, առաջարկվում է նաև մաքսային ձևակերպումներ:
Յունիտրաս-ի ծովային փոխադրումներում այս ամենը կարող է դարձնել Դուբայը երկրորդ այլընտրանքային[1] նավահանգիստ ի լրացում Համբուրգ նավահանգստի, որը արդեն օգտագործվում է Յունիտրաս-ի կողմից որպես ամբողջ աշխարհից փոքրածավալ բեռների համակցման կենտրոն: |
|
3-րդ փուլ
ՄԵՔԵՆԱՅՈՎ ՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐ ՌՈՒՍԱՍՏԱՆԻՑ |
Այժմ, ԵՏՄ[2]-ում Հայաստանի անդամակցության հետ, զգալիորեն աճել է բեռների փոխադրման պահանջարկը Ռուսաստանից և դեպի Ռուսաստան: Համաձայն դրա Յունիտրանս-ը մշակել է նոր նախագծեր զարգացնելու և՛ ամբողջական , և՛ հավաքական բեռների փոխադրումը Ռուսաստանից:
Ռուսաստանի տարբեր տրանսպորտային հանգույցներում, ինչպիսին են Մոսկվան, Ս.Պետերբուրգը, Դոնի Ռոստովը, Նովոռոսիյսկը և Պյատիգորսկը, բեռների պարբերական համակցումներ կատարելու համար կնքվել են հատուկ պայմանագրեր հուսալի ռուս գործընկերների հետ: Նաև հնարավոր է դարձել առաջարկել Ռուսաստանում մաքսային ձևակերպումներ, ինչը միշտ թույլ տեղ է եղել Ռուսաստանի լոգիստիկայում: |
Ամփոփելով կարելի է նշել, որ առաջընթացը հնարավոր է նոր հնարավորությունների և լուծումների հետևողական և շարունակաբար հետազոտմամբ և կիրառմամբ: Յունիտրանսի համար դա նշանակում է առկա տարբերակների զարգացում և նոր տարբերակների մշակում՝ սատարելով Հայաստանի բիզնեսը ավելի սեղմ բեռնափոխադրման ժամկետներով և զգալիորնեն նվազեցված բեռնափոխադրման արժեքներով:
[1] Փոթի, Վրաստան և Բ.Աբբաս, Իրան նավահանգիստները համարվում են Հայաստանը սպասարկող հիմնական նավահանգիստներ
[2] Եվրասիական Տնտեսական Միություն