• +374 10 520268


    unitrans@netsys.am

    Մեր մասին

    “Յունիտրանս” ՍՊԸ միջազգային բեռնափոխադրող ընկերությունը.

    • Հայաստանում հիմնադրված առաջին բեռնափոխադրող ընկերություններից է,
    • գործում է սկսած 1995 թվականից:

     

    Ընկերության առաքելությունն է հաճախորդներին մատուցել բարձրակարգ ծառայություններ՝ շուկայականից ցածր գներով: Այս մոտեցումը, համատեղված գործարարական էթիկայի սկզբունքների հետ, ապահովեց “Յունիտրանս”-ի հետևողական ընդլայնումը տրանսպորտային ծառայությունների ոլորտում:

     

    • 2000 թվականից “Յունիտրանս” ընկերությունը դարձավ DHL Danzas Air & Ocean (այժմ DHL Global Forwarding) ընկերության բացառիկ գործակալը Հայաստանում:
    • 2005 թվականի փետրվարին “Յունիտրանս”-ն առաջին հայկական բեռնափոխադրող ընկերությունն էր, որը SGS հեղինակավոր կազմակերպության կողմից ստացավ ISO 9001:2000 վկայագիրը:

     

    “Յունիտրանս”-ն իրականացնում է բեռնափոխադրումներ բոլոր ուղղություններով և տրանսպորտային բոլոր միջոցներով և հայտնի է իր շաբաթական հավաքական բեռնափոխադրումներով Եվրոպայից և Ասիայից:

     

    Ընկերության առավելություններից է “դռնից դուռ” բեռնափոխադրման ծառայության ամբողջական փաթեթը, որն ընդգրկում է փաթեթավորում, ապահովագրություն, մաքսային ձևակերպումներ, պահեստավորում և բարձում-բեռնաթափում: