• +374 10 520268


    unitrans@netsys.am

    Հավաքական բեռնափոխադրումներ

    Փոքրածավալ բեռների համար առաջարկում ենք համակցված փոխադրումներ բեռնատար մեքենաներով Եվրոպայից և ԱՊՀ երկրներից, մասնավորապես Ռուսաստանից:

    Եվրոպական բոլոր երկրներից գերազանց հնարավորություն է հանդիսանում շաբաթական բեռնափոխադրումները հավաքական տարբերակով: Պահեստավորումը իրականացվում է Եվրոպայի մի քանի խոշոր քաղաքներում:

    Մենք պարբերաբար իրականացնում ենք նաև հավաքական արտահանում դեպի բոլոր եվրոպական երկրներ, որը Հայաստանի համար նոր առանձնահատուկ ծառայություն է՝ մշակված մեր կողմից եվրոպական գործընկերների հետ համատեղ:

    Ռուսաստանից և դեպի Ռուսաստան կատարվող հավաքական բեռնափոխադրումների համար համակցման կենտրոններն են Ռուսաստանի խոշոր տասնյոթ քաղաքները:

    Հյուսիսային կամ Հարավային Ամերիկայի, Ավստրալիայի, Աֆրիկայի և Ասիայի երկրներից փոքրածավալ բեռների տեղափոխման համար առաջարկում ենք մատչելի և հուսալի ծովային համակցված բեռնափոխադրում: Հիմնական համակցման նավահանգիստներն են Դուբայը՝ ՄԱԷ-ում, Չինաստանի խոշոր նավահանգիստները, ինչպես նաև Փոթին՝ Վրաստանում:

    Մանրամասները զետեղված են կայքի Հաճախ տրվող հարցերի բաժնում: