• +374 10 520268


    unitrans@netsys.am

    Բեռնատար մեքենայով փոխադրումներ

    Ի լրումն ամբողջական բեռնատար մեքենայով (FTL) սովորական բեռնափոխադրումների մենք առաջարկում ենք նաև համակցված բեռնափոխադրումներ Եվրոպայից և ԱՊՀ երկրներից, մասնավորպես Ռուսաստանից:

    Փոքրածավալ բեռների դեպքում գերազանց հնարավորություն է հանդիսանում շաբաթական բեռնափոխադրումները եվրոպական բոլոր երկրներից՝ հավաքական տարբերակով: Պահեստավորումը իրականացվում է Եվրոպայի տարբեր խոշոր քաղաքներում:

    Մենք պարբերաբար իրականացնում ենք նաև հավաքական արտահանում դեպի բոլոր եվրոպական երկրներ, որը Հայաստանի համար նոր առանձնահատուկ ծառայություն է՝ մշակված մեր կողմից եվրոպական գործընկերների հետ համատեղ:

    Ռուսաստանից և դեպի Ռուսաստան կատարվող հավաքական բեռնափոխադրումների համար համակցման կենտրոնները գտնվում են  Ռուսաստանի տասնյոթ խոշոր քաղաքներում:

    Որոշ մանրամասն տեղեկություններ ներկայացված են կայքի “Հաճախ տրվող հարցեր”-ի բաժնում:

    Մեր ընկերությունը բեռնափոխադրումներ է իրականացնում նաև հետևյալ հատուկ բեռների համար՝

    • ավտոմեքենաների,
    • սառնարանային և իզոթերմիկ բեռների,
    • դեղերի,
    • հագուստի: