• +374 10 520268


    unitrans@arminco.com

    Պատմությունը

    • “Յունիտրանս” բեռնափոխադրող ընկերությունը հիմնադրվել է 1966 թվականին պարոն Ալբերտ Պապոյանսի կողմից:
    • Հայաստանյան մասնաճյուղը գործում է Երևանում սկսած 1995 թվականից:

    Ընկերության հիմնական նպատակն է հաճախորդներին մատուցել բարձրակարգ ծառայություններ՝ շուկայականից ցածր գներով: Այս մոտեցումը, համատեղված գործարարական էթիկայի սկզբունքների հետ, ապահովեց “Յունիտրանս”-ի հետևողական ընդլայնումը տրանսպորտային ծառայությունների ոլորտում:

    • 2000 թվականից “Յունիտրանս” ընկերությունը դարձավ DHL Danzas Air & Ocean (այժմ DHL Global Forwarding) ընկերության բացառիկ գործակալը Հայաստանում:
    • 2005 թվականի փետրվարին “Յունիտրանս”-ն առաջին հայկական բեռնափոխադրող ընկերությունն էր, որը SGS հեղինակավոր կազմակերպության կողմից ստացավ ISO 9001:2000 վկայագիրը:

    “Յունիտրանս”-ն իրականացնում է բեռնափոխադրումներ բոլոր ուղղություններով և տրանսպորտային բոլոր միջոցներով և հայտնի է իր շաբաթական հավաքական բեռնափոխադրումներով Եվրոպայից և Ասիայից:

    Ընկերության առավելություններից է “դռնից դուռ” բեռնափոխադրման ծառայության ամբողջական փաթեթը, որն ընդգրկում է փաթեթավորում, ապահովագրություն, մաքսային ձևակերպումներ, պահեստավորում և բարձում-բեռնաթափում: