• +374 10 520268


    unitrans@arminco.com

    Ավտոմեքենաների փոխադրումներ

    Սկսած 2006 թվականից մենք կատարում ենք գործարանային արտադրության նոր ավտոմեքենաների փոխադրում: Այն իրականացվում է հիմնականում հատուկ մեքենատարներով, որոնք հարմարեցվում են ըստ տեղափոխվող մեքենաների չափսերի՝ սկսած սեդան տիպի մարդատարներից մինչև Mitsubishi մակնիշի կիսաբեռնատարները:

     

    Ի լրումն այս ծառայությանն առաջարկում ենք նաև վարորդի ծառայություններ մեծ բեռնատարների դեպքում, որոնք հարմար է տեղափոխել վարելով, ինչպես դա կատարվեց Ռուսաստանից աղբատար մեքենաների ներմուծման ժամանակ:

     

    Մենք կատարում ենք մեքենաների բարձումն ինչպես արտադրողի պահեստից, այնպես էլ նավահանգստից: