• +374 10 520268


    unitrans@arminco.com

    • “Յունիտրանս” բեռնափոխադրող ընկերությունը հիմնադրվել է 1966 թվականին պարոն Ալբերտ Պապոյանսի կողմից:

    • Հայաստանյան մասնաճյուղը գործում է Երևանում սկսած 1995 թվականից:

    Ընկերության հիմնական նպատակն է հաճախորդներին մատուցել բարձրակարգ ծառայություններ՝ շուկայականից ցածր գներով: Այս մոտեցումը, համատեղված գործարարական էթիկայի սկզբունքների հետ, ապահովեց “Յունիտրանս”-ի հետևողական ընդլայնումը տրանսպորտային ծառայությունների ոլորտում:

    • 2000 թվականից “Յունիտրանս” ընկերությունը դարձավ DHL Danzas Air & Ocean (այժմ DHL Global Forwarding) ընկերության բացառիկ գործակալը Հայաստանում:
    • 2005 թվականի փետրվարին “Յունիտրանս”-ն առաջին հայկական բեռնափոխադրող ընկերությունն էր, որը SGS հեղինակավոր կազմակերպության կողմից ստացավ ISO 9001:2000 վկայագիրը:

    “Յունիտրանս”-ն իրականացնում է բեռնափոխադրումներ բոլոր ուղղություններով և տրանսպորտային բոլոր միջոցներով և հայտնի է իր շաբաթական հավաքական բեռնափոխադրումներով Եվրոպայից և Ասիայից:

    Ընկերության առավելություններից է “դռնից դուռ” բեռնափոխադրման ծառայության ամբողջական փաթեթը, որն ընդգրկում է փաթեթավորում, ապահովագրություն, մաքսային ձևակերպումներ, պահեստավորում և բարձում-բեռնաթափում:

  • feb 18th 2016a

    Յունիտրանս-ը հայտնի է իր ստանդարտ և մեծ եզրաչափերով բեռների փոխադրումներով: Սակայն որպես կենդանիների ապահովությամբ մտահոգված ընկերություն սիրով արձագանքեց երկու արջերին Բուխարեստ՝ Ռումինիա, փոխադրելու պատվերին:   Եվ չնայած այն բանին, որ Յունիտրանսի համար սա կենդանիների արդեն երրորդ փոխադրումն էր փղերից ու լեմուրներից հետո, այնուամենայնիվ սա առանձնահատուկ բեռնափոխադրում էր և պահանջում էր հատուկ ուշադրություն։   1. Այս […]